Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 37%-ով

20.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 800.5 մլրդ դրամ կամ $2262.9 մլն` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 37%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 222.9 մլրդ դրամ կամ $631.1 մլն, իսկ ներմուծմանը` 577.6 մլրդ դրամ կամ $1631.8 մլն:

Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 354.7 մլրդ դրամ, կամ $1000.7 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW