Զբոսաշրջային հոսքերի աճը Լարսում կուտակումներ է առաջացրել

03.07.2018 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լարս #անցակետ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Նինոնծմինդա-Լարս անցակետում, ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունից եւ սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան:

«Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց եւ ռուս գործընկերների հետ եւ ստանում են օպերատիվ տեղեկատվություն:

Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները, որոնք կատարում են ուսումնասիրություններ եւ օժանդակում մեր քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացրել է, որ գործում է շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը ճիշտ պլանավորում կատարել եւ տեղեկատվություն ստանալ հավաստի աղբյուրներից:
Դիտում՝ 1254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW