Յունիբանկը կզիջի քաղաքացիների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները
03.07.2018 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

Բանկում նշել են, որ որոշումը ներառում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց վարկերը, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:
«Գործընթացը կազմակերպելու նպատակով նշված վարկառուներին անհրաժեշտ է սեղմ ժամկետներում դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ եւ ներկայացնել համապատասխան դիմում, որի համաձայն՝ բանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի եւ տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:
«Ըստ էության, նոր ժամանակացույցով նախկին ժամկետանց վարկերը մարող բոլոր հաճախորդներին այս մոտեցումն իրենց վարկային պատմությունը վերականգնելու եւ հետագայում նոր վարկերից օգտվելու հնարավորություն կընձեռի:
Չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Յունիբանկը, առաջնորդվելով իր հաճախորդների շահերն առավելագույնս պաշտպանելու սկզբունքով եւ ձեռնարկատիրությունը խթանելու անհրաժեշտությամբ, պատրաստակամ է վարկերի վերակառուցում իրականացնել նաեւ անհատ ձեռներեցների եւ ՓՄՁ-ների համար՝ սահմանելով նրանց բիզնեսի առանձնահատկություններին եւ սեզոնայնությանը համապատասխան մարման ավելի ճկուն ժամանակացույց»,- ասված է հաղորդագրությունում:
«Նման հաճախորդամետ քաղաքականություն Յունիբանկն իրականացնում է երկար տարիներ: Մենք ողջունում ենք կառավարության՝ օրենսդրական փոփոխությունների իրականացումը, քանի որ այն հնարավորություն տվեց բանկին էլ ավելի ընդլայնել այս մոտեցումը եւ այն ավելի մասշտաբային դարձնել՝ ներելով տարիների ընթացքում կուտակված տույժն ու տուգանքները»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:
«Մեր հաշվարկով՝ բանկի զիջման ենթակա գումարը կկազմի մոտ 1,5 մլրդ դրամ, որի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն կստանան կազմելու մարման նոր ժամանակացույց եւ հետագայում եւս վարկավորվելու առանց խնդիրների»,- հավելել է նա:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: