«ՀայՓոստ»-ն ու «Յունիստրիմ»-ը կհամագործակցեն

03.07.2018 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՀայՓոստ» #«Յունիստրիմ»
«ՀայՓոստ»-ը եւ «Յունիստրիմ»-ը հայտարարել են իրենց գործընկերության մասին, որի նպատակն է՝ ուղարկվող եւ ստացվող դրամական փոխանցումների ծառայություններ մատուցել Հայաստանի ամբողջ տարածքով:

«Նոր պայմանագիրը «ՀայՓոստ»-ի հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով, դոլարով, դրամով եւ ռուսական ռուբլով դրամական փոխանցումներ ստանալու Հայաստանում «ՀայՓոստ»-ի 880-ից ավելի փոստային բաժանմունքներից:

Ապահով եւ մատչելի ծառայությունների մատուցմանը զուգահեռ՝ «Յունիստրիմ» դրամական արագ փոխանցումների համակարգը «ՀայՓոստ»-ի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից եւ ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: «ՀայՓոստ»-ի հաճախորդները կկարողանան նաեւ գումարներ ուղարկել «Յունիստրիմ»-ի ամբողջ ցանցով, որն ընդգրկում է ավելի քան 30 երկիր»,- ասված է «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունում:
Դիտում՝ 10680

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW