MTC-ն ու “Վիվասելը” ոչ հաստատում են, ոչ էլ հերքում են լուրերն այն մասին, որ ռուսական ընկերության ներկայացուցիչները գնահատում են հայկական օպերատորի արժեքը

16.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 16 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. MTC եւ “Վիվասել” բջջային օպերատորները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում լուրերն այն մասին, որ ռուսական ընկերության ներկայացուցիչները գտնվում են Երեւանում հայկական օպերատորի արժեքի գնահատման համար:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանելով լուրերն այն մասին, որ MTC-ի ներկայացուցիչները ժամանել են Երեւան “Վիվասելի” արժեքի վերջնական գնահատման համար, MTC-ի մամլո քարտուղար Իրինա Օսադչայան ասել է հետեւյալը.

“Մեր դիքորոշումը մնում է անփոփոխ` մենք հետաքրքրված ենք ձեռք բերումներ անել Հայաստանում եւ ուսումնասիրում ենք այդ շուկայում առկա բոլոր հնարավորությունները”:

Իր հերթին, “Վիվասելի” մամլո քարտուղար Վահե Իսահակյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է, որ “այս պահի դրությամբ մենք տեղեկություններ չունենք”:

Հուլիսի 12-ին “Վիվասելի” գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հերքել էր ընկերության հնարավոր վաճառքի մասին հայտարարությունները: Նա “Վիվասելը” համեմատել էր “18-ամյա գեղեցիկ մի աղջկա հետ, որն ունի շատ երկրպագուներ, որոնք ցանկանում են նրա հետ կապել իրենց կյանքը”: ՍUϕUՕ֬ նշել էր Յիրիկյանը, “այդ աղջիկը չի ցանկանում ամուսնանալ, այլ ուզում է կյանքի կոչել իր ծրագրերը”:

Ս.թ. մարտի վերջին, մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ԱՖԿ “Սիստեման” բանակցություններ է վարում “Վիվասելի” ձեռք բերման վերաբերյալ, MTC-ի մամլո քարտուղար Իրինա Օսադչայան ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում ասել էր.

“MTC-ը հետաքրքրված է ակտիվների ձեռք բերմամբ ԱՊՀ բոլոր երկրներում, ներառյալ Հայաստանը, սակայն ներկայումս չունի Հայաստանում բջջային օպերատորների ձեռք բերման ընդունելի առաջարկներ, որոնք կբավարարեին միաձուլման եւ կլանման ռազմավարության չափանիշներին”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW