Մեկնարկել է 11-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը

29.06.2018 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԴիջիԹեք #ԱՏՁՄ
Այսօր մեկնարկել է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը:

Երկօրյա բիզնես ֆորումը անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, նախկինում՝ ԻՏՁՄ) կողմից, ՀՀ կառավարության աջակցությամբ:

«Այս միջոցառումը անգնահատելի հնարավորություն է ոչ միայն մասնավոր ընկերությունների, այլ նաեւ պետական սեկտորի՝ մասնավորապես կառավարության համար: Կարեւոր է նման դինամիկ միջավայրում շփվել, ծանոթանալ համաշխարհային միտումներին, մշակել համապատասխան ռազմավարություն»,- ասել է «Թվային Հայաստան» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Տիգրան Ճորոխյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի ծրագիրը, կարեւորելով այն նախ՝ պատերազմական երկրի անվտանգության, ապա՝ համաշխարհային զարգացման տենդենցներին համընթաց շարժվելու տեսանկյունից:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի շրջանակում առանձին մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում հետեւյալ թեմաներով. ռազմարդյունաբերություն (փակ քննարկում), կրթություն, կիբերանվտանգություն, վերականգնվող էներգիա, էլեկտրոնային կառավարում, իրերի ինտերնետ (IoT), լրացված եւ վիրտուալ իրականություն (AR/VR), արհեստական բանականություն եւ տվյալների գիտություն, ինչպես նաեւ ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ՝ GDPR:

Ամբողջական օրակարգը հասանելի է այստեղ:

Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը պետական համակարգում եւ տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆորումի գործնական եւ արդյունավետ բովանդակությունը ապահովվում է բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական եւ միջազգային լավագույն փորձի ներկայացման, ինչպես նաեւ գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների ներգրավման միջոցով:

Այս տարի ֆորումի շրջանակում կքննարկվեն Հայաստանի տեխնոլոգիական կոմպլեքս մոդեռնիզացիայի մոտեցումները ու արդյունքները կներկայացվեն կառավարությանը:

Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008-ից իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո:
Դիտում՝ 3281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW