ՀՀ սահմանամերձ համայնքներին նվիրված բիզնես-ֆորում կկայանա

29.06.2018 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#բիզնես-ֆորում
Հուլիսի 8-ին Մոսկվայում կկայանա բիզնես-ֆորում, որի ընթացքում հայազգի ռուսաստանաբնակ գործարարների եւ արտադրողների հետ կքննարկվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում ներդրումների ու արտադրամասերի կառուցման հարցերը։

Այդ մասին հայտնի է դարձել հունիսի 28-ին կայացած սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի համար առաջնային կարեւորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է։ Նախարարը կարեւորել է նաեւ սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։
Դիտում՝ 7376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW