ՎՏԲ-Հայաստան Բանկը հունիսի 23-ին «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրի տարածքում անցկացրել է իր առաջին Սպարտակիադան: Բանկում նշել են, որ Սպարտակիադային մասնակցել են բանկի գլխամասային գրասենյակի եւ մասնաճյուղերի ավելի քան 500 աշխատակիցներ: Մրցումներն անցկացվել են 8 մարզաձեւում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, պարանի ձգում, վազք, սեղանի թենիս, բազկամարտ, դարթս, արագ շախմատ: Սպարտակիադայի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը՝ շեշտելով թիմում սպորտային միջոցառումների կարեւորությունը: «Բանկի Սպարտակիադան, որի հիմնական նպատակը առողջ եւ ակտիվ կենսակերպի ամրապնդմանը եւ թիմային ոգուն աջակցությունն է, անցավ համառ պայքարում, իսկ թիմերը ցույց տվեցին համախմբվածություն եւ ֆիզիկական պատրաստվածության գերազանց մակարդակ։ Մրցումների ավարտից հետո տեղի ունեցավ Սպարտակիադայի հանդիսավոր փակման եւ հաղթողների պարգեւատրման արարողությունը: Թմբկահարների եւ հրավառության ուղեկցությամբ մրցանակակիրներին հանձնվեցին գավաթներ եւ պատվոգրեր»,- ասված է հաղորդագրությունում: ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադայի հաղթողներ են դարձել՝ 1. Արագ շախմատ՝ Մարտիկ Հակոբյան,2. Բազկամարտ. կանայք՝ Արմինե Աբրահամյան, տղամարդիկ՝ 80 կգ-ից ցածր քաշային կարգում՝ Վիգեն Մեհրաբյան, 80 կգ–ից բարձր քաշային կարգում՝ Սարգիս Առաքելյան,3. Սեղանի թենիս՝ Միքայել Զարգարյան,4. Դարթս՝ Զարուհի Հարությունովա,5. Վազք. կանանց մրցավազք՝ Արեւիկ Խաչատրյան, տղամարդկանց մրցավազք՝ Սարգիս Սամսոնյան,6. Պարանի ձգում՝ Ֆելիքս Թումանյան, Գրիգոր Այվազյանը, Արմինե Աբրահամյան, Լուսինե Ստեփանյանը, Գարեգին Համբարձումյան 7. Վոլեյբոլ՝ Մարտունի Վարդապետյան, Վահե Ադյան, Վաչագան Առաքելյան, Մերի Հովհաննիսյան, Սուսաննա Պետրոսյան, Սվետլանա Պետրոսյան, Ավագ Ասատրյան եւ Արման Սիրունյան,8. Ֆուտբոլ՝ Հենրի Վարդանյան, Լեւոն Նիկոլյան, Ռուդիկ Գալստյան, Հրաչյա Գրիգորյան, Սարգիս Առաքելյան, Տարոն Գալստյան, Վահե Պապիկյան եւ Ռաֆայել Հովհաննիսյան: Tweet Դիտում՝ 8934