Քննարկվել է «ներդրումային մեկ պատուհանի» գաղափարը

26.06.2018 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ներդրումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին կայացած խորհրդակցությանը ներկայացրել է «ներդրումային մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման գաղափարը:

Վարչապետը նշել է, որ ներդրողների հետ քննարկումների արդյունքում գեներացված գաղափարը հետեւյալն է՝ ներդրողը կունենա կոնկրետ հասցե, որտեղ պետք է գնա աջակցություն ստանալու եւ արդյունքում հաջող ներդրում իրականացնելու համար:

«Գաղափարը նաեւ հետեւյալն է, որ այդ պոտենցիալ գրասենյակն ունենա հնարավորություն եւ լիազորություն՝ ներդրողների անունից եւ փոխարեն իրականացնել մի շարք գործառույթներ, այդ թվում՝ պետական մարմինների հետ հարաբերություններում, որոնք անհրաժեշտ են ի վերջո գործունեության մեկնարկը տալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Բինզես Արմենիա» հիմնադրամի գործունեությանը, վերջինիս կողմից ներդրողներին ցուցաբերվող օժանդակությանը, մատուցվող ծառայություններին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաեւ պոտենցիալ ներդրողներին պատրաստի ներդրումային ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտությունը եւ հետներդրումային օժանդակության իրականացումը, ինչը կնպաստի կոնկրետ արդյունքների արձանագրմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է նշված հարցերի շուրջ քննարկումները շարունակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ եւ առաջիկայում ներկայացնել հստակ առաջարկություններ:
Դիտում՝ 1539

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW