“ՎՏԲ” խմբի նախագահը բանակցություններ է վարել “Արմավիային” 5 Sukhoi Superjet ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ

14.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ՎՏԲ” բանկային խմբի նախագահ Անդրեյ Կոստինը հայտնել է, որ իր վերջերս Հայաստան կատարած իր այցի ժամանակ բանակցություններ է վարել “ՎՏԲ-լիզինգ” ընկերության միջոցով հինգ Sukhoi Superjet 100 ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, Անդրեյ Կոստինն այս մասին ասել է այսօր “Կոմմերսանտ” թերթում հրապարակված հարցազրույցում:

“Մենք կարծում ենք, որ մեր լիզինգային ընկերությունը, որն այսօր զբաղեցնում է առաջին տեղը երկրում կատարած գործառնությունների ծավալով, լուրջ հեռանկարներ ունի: Մասնավորապես, մենք նախատեսում ենք դուրս գալ ինքնաթիռների լիզինգի շուկա: Վերջերս ես Հայաստանուն էի, բանակցություններ էի վարում “ՎՏԲ-լիզինգի” միջոցով “Արմավիա” ընկերությանը հինգ Sukhoi Superjet 100 ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ”,- ասել է Անդրեյ Կոստինը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7115

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW