Կոնվերս Բանկը բարելավել է ավտովարկավորման պայմանները

20.06.2018 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ավտովարկ
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակում, բարելավել է ավտովարկավորման պայմանները:

Ինչպես հայտնել են բանկում, պարզեցվել է վարկավորման ընթացքը՝ «ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների»:

Մասնավորապես, բանկը հաճախորդներին է առաջարկում մինչեւ 84 ամիս ժամկետով դրամային վարկեր (տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից)՝ 0-10% կանխավճարով:

Վարկավորման առավելագույն գումարը 12 մլն դրամն է: Ակցիայի շրջանակում գրավադրվող գույքի ապահովագրություն չի պահանջվում, իսկ համապատասխան որոշումը կայացվում է մեկ օրում:

Բանկում տեղեկացրել են, որ առաջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով վարկավորման համար տրանսպորտային միջոցի գնահատում եւս չի պահանջվում: Որպես գրավադրման արժեք՝ հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից ներկայացված գինը:

Ակցիայի վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է:
Դիտում՝ 50741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW