«Տաշիր»-ը կփոխհատուցի անապահով ընտանիքների էլէներգիայի սակագինը

20.06.2018 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տաշիր» #էլեկտրաէներգիա
«Տաշիր» ընկերությունների խումբը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում:

Խմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ փոխհատուցումը կլինի 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչեւ 250 կվտ/ժ ծախսից:

Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից եւ կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-30%-ը:

«Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է: Ընդունված որոշումը դեռեւս 2015-2016 թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսից մինչեւ 2016թ. հուլիսը մինչեւ 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության եւ «Տաշիր»-ի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW