GIZ-ը Հայաստանում համագործակցության նոր ուղղություններ կզարգացնի

19.06.2018 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#GIZ #Աննե Դորիթ Կեմպա #Ատոմ Ջանջուղազյան
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Դորիթ Կեմպան հույս է հայտնել, որ առաջիկայում համագործակցությունը կլինի «ոչ պակաս արդյունավետ եւ  կզարգանա նաեւ նոր ուղղություններով»:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ այսօր կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրային բյուջետավորմանն ու պետական ներքին ֆինանսական հսկողությանն առնչվող հարցեր:

Ընդգծվել է հանրային ֆինանսների կառավարման համակարգերի արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորությունը։

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել ԳՄՀԸ-ի աջակցությունը Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման գործում եւ նշել, որ նաեւ այս համագործակցության շնորհիվ է, որ 2019թ. պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով կներկայացվի ծրագրային ձեւաչափով։

Հանդիպմանը մասնակցած ՀՀ ֆինանսների առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն էլ նշել է, որ ԳՄՀԸ-ի հետ համագործակցությունը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանը ծրագրային բյուջետավորման ոլորտում տեսական եւ փորձարարական քննարկումներից անցում կատարի դեպի գործնական հարթակ՝ առաջիկայում ապահովելով համակարգի լիարժեք ներդրումը:
Դիտում՝ 2867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW