ՎիվաՍելի “Ալո” փաթեթի բաժանորդները կարող են վերալիցքավորել իրենց հաշիվները էլեկտրոնային սարքերի միջոցով

09.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 9 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՎիվաՍել բջջային օպերատորը հայտարարել է, որ այսուհետ իր “Ալո” կանխավճարային բաժանորդները կարող են վերալիցքավորել իրենց հաշիվները Էլեկտրոնային վերալիցքավորման սարքերի (ԷՎՍ) միջոցով:

ՎիվաՍել-ի մամլո ծառայութունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ “ԷՎՍ-ները տեղադրված են Երեւանի տարբեր վայրերում, հետագայում դրանք կտեղադրվեն նաև մարզերում”:

ՎիվաՍելի “Ալո” կանխավճարային բաժանորդների հաշիվները կվերալիցքավորվեն 2-ից 10 րոպեների ընթացքում` ԷՎՍ-ի միջոցով կատարված գործարքից հետո: Այնուհետև, ՎիվաՍելի կանխավճարային բաժանորդն իր բջջային հեռախոսի վրա կստանա SMS ծանուցում` իր հաշվի վրա ավելացած խոսելաժամանակի, ինչպես նաև վավերականության ժամկետի մասին:

ԷՎՍ-ների միջոցով հաշիվները վերալիցքավորելու համար կարելի է օգտագործել միայն 1.000, 5.000, 10.000 եւ 20.000 ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6952

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW