10 պայմանագիր՝ Տավուշի ներդրումային համաժողովի արդյունքում

13.06.2018 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա
Հունիսի 11-12-ը Դիլիջանում կայացած «Գնորդ-վաճառող» ներդրումային համաժողովի արդյունքում Տավուշի մարզի ՓՄՁ–ների եւ օտարերկրյա ներդրողների միջեւ համագործակցության 10 հուշագիր է կնքվել։

Համաժողովի կազմակերպչական աշխատանքներին աջակցած «Բիզնես Արմենիա»-ում նշել են, որ տեղացի եւ օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին «Արլիան» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել էր նախապես մշակված 15 ներդրումային ծրագիր, որոնցից 10-ի շուրջ քննարկումները գործնական փուլ են մտել։
    

Banks.am-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ-ն տեղեկացրել է, որ ներդրողների հետաքրքրությանն են արժանացել հետեւյալ 10 ոլորտներին վերաբերող ծրագրերը՝ պահածոյագործություն, ջերմոցային տնտեսությունների հիմնում (վարդերի աճեցում, ելակի աճեցում), խաղողագործություն, գինեգործություն, աղբի վերամշակում, այլընտրանքային էներգառեսուրսի օգտագործում, այծաբուծություն, սպանդանոցի հիմնում և մսամթերքի մշակում, տնկիների և բույսերի վերականգնման լաբորատորիայի, ագրոտուրիզմի խոշոր կենտրոնի հիմնում։


Ծրագրի նախաձեռնողները, ներդրումային համաժողովի արդյունքում, առաջիկա 1-2 տարում ակնկալում են շուրջ 1000 նոր աշխատատեղ:

Տավուշի մարզպետարանը եւ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ–ն պայմանավորվել են համաժողովները դարձնել ամենամյա:
Դիտում՝ 5894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW