ՊԵԿ-ն առեւտրային խոշոր ցանցերին հորդորել է ճշգրտել հարկային հաշվարկները

12.06.2018 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռաֆիկ Մաշադյան #սուպերմարկետ
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը կոչ է արել առեւտրային խոշոր ցանցերին սեղմ ժամկետներում ճշգրտել հարկային հաշվարկները:

Այս մասին Ռաֆիկ Մաշադյանն ասել է առեւտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են սուպերմարկետների՝ անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները:

«Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ, բացի գյուղմթերքից, իրացվել են նաեւ այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով եւ դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձեւավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո: Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,- նշել է Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի այս պահանջը չկատարելու դեպքում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. տվյալ դեպքում, արդեն, բացի մայր գումարից եւ տույժերից, կկիրառվեն տուգանքներ:

ՊԵԿ փոխնախագահը տնտեսվարողներին հորդորել է գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները.

«Հետեւողական ենք լինելու եւ շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն»,- ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը:
Դիտում՝ 1546
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW