“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” պարտատոմսերի սեփականատերերը կստանան առաջին եկամտային վճարները

08.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Օգոստոսի 10-ին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” կիրականացնի Հայաստանի Ֆոնդային Բորսայում վերին (Abond) մակարդակում ցուցակված իր արժեկտրոնային պարտատոմսերի առաջին մարումը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” մամլո ծառայությունում, եկամտի գումարը վճարվելու է օգոստոսի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԻԿԿ-ում (ՀԿԴ) պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի կենտրոնական գրասենյակում` Պուշկինի 19 հասցեում, եւ մասնաճյուղերում` կանխիկ կամ մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:

Ինչպես նշեց “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի Դիլինգային կենտրոնի տնօրեն Դավիթ Հարությունյանը, արժեկտրոնների վճարումը պարտատոմսերի շրջանառության ընթացքում այն ավելի գրավիչ է դարձնում ներդրողի համար:

Ս.թ. մայիսի 10-ին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ՓԲԸ-ըն տեղաբաշխեց 12 ամիս շրջանառության ժամկետով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 25,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, 8 % տարեկան եկամտաբերությամբ արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվեցին Հայաստանի Ֆոնդային Բորսայի ցուցակման վերին (Abond) մակարդակում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW