Բանկերի կանխատեսումները՝ Աշխարհի գավաթի խաղերին ընդառաջ
11.06.2018 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://astravolga.ru

Ֆուտբոլային տրամադրությունից անմասն չեն մնում նաեւ խոշորագույն բանկերն ու ֆինանսական կառույցները, որոնք ներկայացրել են 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության հավանական հաղթողների վերաբերյալ իրենց կանխատեսումները:
Ինչպես հաղորդում է RBC-ն, երկրների վարկանշավորումը՝ ըստ հաղթելու հավանականության, իրականացվել են՝ կիրառելով մոդելավորման տարբեր եղանակներ: Օրինակ՝ գերմանական Commerzbank-ը, շվեյցարական UBS-ն եւ դանիական Danske Bank-ն օգտվել են «Մոնտե-Կառլո» մոդելից: Վերջինը վիճակագրական փորձարկումների մեթոդ է, որը հենվում է պատահական մեծությունների եւ պրոցեսների մոդելավորման ու փնտրվող մեծությունների վիճակագրական գնահատականների կառուցման վրա։
Ի դեպ, Danske Bank-ը մոդելի գործոնների թվում ներառել է նաեւ մասնակից երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը:
Danske Bank-ի վերլուծաբանները մրցաշարի չեմպիոնի ամենահավանական թեկնածու են համարում Բրազիլիային: Երկրորդ եւ երրորդ տեղերում կանխատեսում են Արգենտինայի եւ Գերմանիայի հաղթանակը:
Մինչդեռ Commerzbank-ն ու UBS-ը հաղթողի այլ թեկնածու են կանխատեսում: Բանկերի թոփ եռյակը համընկել է՝ Գերմանիա, Բրազիլիա, Իսպանիա:
Հաղթողների սեփական վարկանիշն է կազմել նաեւ հեղինակավոր Reuters-ը՝ հարցում անցկացնելով 145 վերլուծաբանների, տնտեսագետների եւ ստրատեգների շրջանում: Գործակալությունը հաղթողի ամենահավանական թեկնածու է համարում Գերմանիային, ապա՝ Բրազիլիային եւ Ֆրանսիային:
Ֆուտբոլային իրենց կանխատեսումներն են ներկայացրել նաեւ Ինսբրուքի համալսարանն ու ամերիկյան Gracenote ընկերությունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ աղյուսակում:

Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: