Երեւանն ու Հռոմը մտադիր են նոր թափ հաղորդել երկկողմ կապերին

08.06.2018 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վինչենցո Դել Մոնակո #Նիկոլ Փաշինյան
Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն այսօր համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել Հայաստանի հետ համագործակցությանը, ինչը կնպաստի նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Այս մասին դեսպանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Վինչենցո Դել Մոնակոն ընդգծել է, որ իտալական տարբեր ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես՝ արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ նոր կառավարությունը լի է էներգիայով՝ նոր թափ հաղորդելու հայ-իտալական կապերի զարգացմանը:
Դիտում՝ 2497

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW