Հրազդանում սանիտարական աղբավայր կկառուցվի

08.06.2018 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#աղբավայր #Սուրեն Պապիկյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել Հրազդան համայնքի հարավային թաղամասում եվրոպական չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցելու մասին։

Ծրագրի համաձայն՝ կառուցվող աղբավայրը պետք է սպասարկի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 12 համայնքներին։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է €11 մլն, որից €5,5 մլն-ը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ստացված վարկային միջոցներն են, իսկ մնացածը՝ դրամաշնորհ։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառուցվող աղբավայրի տարածքում կատարվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։
Դիտում՝ 2553

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW