Evocabank-ն այսուհետ Zangi, Viber, WhatsApp եւ Telegram հավելվածներում է

07.06.2018 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank
Evocabank-ը տեղեկացնում է, որ այսուհետ բանկ կարելի է դիմել նաեւ Zangi, Viber, WhatsApp եւ Telegram նամակագրական հավելվածների միջոցով:

Նշված հավելվածների միջոցով բանկի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է գրանցել +37499605555 հեռախոսահամարը սմարթֆոնում եւ ուղղել հարցերը երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-01:00-ը, իսկ շաբաթ օրերին՝ 09:00-21:00-ը:

Նույն ժամերին հասանելի է նաեւ բանկի ինֆո կենտրոնի հիմնական հեռախոսահամարը՝ +37410605555:

«Նպատակը հաճախորդների հարցերին էլ ավելի արագ պատասխանելն ու հաղորդակցությունն ավելի հեշտ եւ արդյունավետ դարձնելն է:

Մեր յուրաքանչյուր քայլով մենք ձգտում ենք եւս մեկ քայլ մոտ լինել մեր հաճախորդներին եւ նրանց հետ շփումը դարձնել հեշտ, հարմար եւ հասանելի»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 4224

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW