Նախարարը ծանոթացել է «Դուստր Մարիաննա»-ի գործունեությանը

05.06.2018 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Դուստր Մարիաննա» #Արթուր Խաչատրյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է «Դուստր Մարիաննա» ընկերություն՝ վերջինի գործունեությանը եւ կաթի մթերման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Նախարարությունում նշել են, որ ընկերության գործարանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2009-ին, արտադրամասերը հագեցած են նորագույն իտալական սարքավորումներում, որոնք թույլ են տալիս թողարկել կայուն որակով արտադրանք եւ ամռան ամիսներին վերամշակել օրական ավելի քան 70 տոննա կաթ:

Ներկայում ընկերությունն արտադրում է թթու կաթնամթերքներ, պանիր, չոր կաթ, կարագ եւ պաղպաղակ:

Արթուր Խաչատրյանը շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին, արտադրամասերի սանիտարահիգիենիկ պայմաններին: Գործարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձ է կատարել կաթի մթերման ընթացքին, ժամանակակից սարքավորումներով գործարանի վերազինմանը:

Ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկացրել է, որ տարբեր տարիներին չոր կաթի արտադրության ծավալները տատանվել են 214-313 տոննայի սահմաններում: Նրա խոսքով՝ ընկերության արտահանման ծավալները վերջին շրջանում ավելացել են, իսկ տեսականին՝ ընդլայնվել: Այս տարի մինչեւ օրս արտադրվել է 44 տոննա չոր կաթ: «Մարիաննա» ընկերությունում այս պահին կաթը մթերում են 1 լիտրի դիմաց 150 դրամով։

Նա հավելել է, որ ընկերությունն առաջիկայում նախատեսում է ներդրումներ իրականացնել Արագածոտնի մարզում անասնապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:

Նախարարը նախատեսում է կաթի արտադրության եւ մթերման գործընթացին հետեւելու նպատակով արոտային շրջանի ամբողջ ընթացքում այցելել կաթ արտադրող եւ վերամշակող կազմակերպություններ:
Դիտում՝ 11272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW