Երեւան, 3 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թվականի հուլիսին UNIstream դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը Հայաստանում գերազանցել է $65,5 մլն-ը` գերազանցելով շրջանառության ծավալների աճի սեփական ռեկորդը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, մինչ այժմ համակարգի ամսեկան միջին շրջանառությունը չէր գերազանցել $50 մլն: Մեկնաբանելով բիզնեսի աճի բարձր տեմպերը, “Յունիբանկի” գործառնական գործունեության տնօրեն Վարդան Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանը ԱՊՀ դրամական փոխանցումների շուկայի ամենադինամիկ զարգացող հատվածներից է: Առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում համակարգի շրջանառությունը կազմել է $226,2 մլն.` գրեթե 1,7 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: UNIstream-ի բաժնին է ընկնում Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի ամենամեծ մասը` ավելի քան 47%-ը: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ բանկը Հայաստանում կհասնի $600 մլն շրջանառության: “Յունիստրիմ” համակարգն ավելի լավ է հարմարեցված մեր սպառողների յուրահատկություններին, բացի այդ, ի տարբերություն արեւմտյան համակարգերի, այն առաջարկում է բավականին ցածր ֆիքսված տոկոս` փոխանցման գումարի 1%: Սա էլ նպաստում է ծավալների աճին եւ բնակչության վստահության ամրապնմդմանը”, - նշել է Վարդան Աղաջանյանը: 2006 թվականի նոյեմբերից “Յունիբանկը” ներդրել է նոր ծառայություն. ցանկացողները կարող են փոխանցումները ստանալ հայկական դրամով: Այս դեպքում միջնորդավճար չի գանձվում, դրույքը կազմում է 0%: “Յունիստրիմ” համակարգին պատկանում է ԱՊՀ երկրների դրամական փոխանցումների շուկայի շուրջ 25%-ը: 2006 թվականի արդյունքներով, համակարգի ընդհանուր շրջանառությունը կազմել է $1,85 մլրդ: Ընկերությունն ունի ավելի քան 30 000եր տեր աշխարհի 85 երկրներում եւ տարեկան սպասարկում է շուրջ 800 հազար հաճախորդների: 2007 թվականի արդյունքներով համակարգն ակնկալում է տարեկան շրջանառությունը հասցնել $4 մլրդ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6225