«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայտարարել է ակցիա լոմբարդային վարկերի համար: Ընկերությունում հայտնել են, որ ակցիայի շրջանակում հաճախորդները ոսկու գրավով ապահովված վարկերի համար կստանան վարկ ոսկու գնահատված արժեքի 100, 130 եւ 170 տոկոսի չափով:«Ակցիայի շրջանակներում հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ մատչելի տոկոսադրույքներով վարկ՝ ոսկու գնահատված արժեքի ոչ թե մինչեւ, այլ հենց 100%, 130% եւ 170 %-ի չափով՝ հաշվի առնելով իրենց վարկային պատմությունը:Վստահ ենք, որ այսակցիան մեծ պահանջարկ կունենա ինչպես ընկերության գործող, այնպես էլ նոր հաճախորդների շրջանում, քանի որ այն հնարավորություն է տալիս 20 րոպեում ստանալ մատչելի տոկոսադրույքով վարկ՝ ոսկու գնահատված արժեքի հենց 170%-ի չափով՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:Ակցիան կգործի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Tweet Դիտում՝ 7141