ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը

31.05.2018 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #ՎԶԵԲ
ՎԶԵԲ-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժն այսօր ասել է, որ բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում եւ երկրի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ֆրենսիս Մալիժի հետ քննարկել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը:

Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը:
Դիտում՝ 2503

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW