Ընդունվում են առաջարկներ՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը

25.05.2018 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը դիմում է բոլոր գործարարներին եւ հետաքրքրված անձանց՝ գործարար միջավայրի բարելավման եւ ոլորտում բարեփոխումների իրականացման համար ներկայացնելու առաջարկներ, որոնք հնարավորինս դյուրին կդարձնեն գործարարությամբ զբաղվելը Հայաստանում։

Ինչպես տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունում, Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018թ. միջոցառումների ծրագրով նախատեսված է, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը կից պետք է ձեւավորվի բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցության ոլորտային խումբ։

Խմբի հիմնական ուղղություններն են լինելու գործարար միջավայրի բարելավման եւ կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառության հարցերը։

Հավաքագրված տեղեկատվության առնչությամբ կկազմակերպվեն միասնական քննարկումներ՝ լավագույն լուծումներ գտնելու նպատակով։

«Ձեր առաջարկներն ու դիտողությունները կարող եք ներկայացնել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Գործարար եւ ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչություն՝ էլփոստ՝ lvahramyan@mineconomy.am, հեռախոս՝ (+374 11) 597 133»,- նշված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 2742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW