Կարեն Բրուտյանը նշանակվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

25.05.2018 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Բրուտյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Բրուտյանը նշանակվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:

Կարեն Բրուտյանը ծնվել է 1976թ. օգոստոսի 22-ին Երեւանում:

1999թ.ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, 2002թ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայի բաժինը: Մասնագիտությունը՝ էկոնոմիկայի պետական կարգավորում, որակավորումը՝ տնտեսագետ: Կարեն Բրուտյանը տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային գործունեություն

1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական ծրագրավորման եւ դրամարկղային կառավարման վարչության առաջատար մասնագետ
1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության Հաշվետվությունների վերլուծությունների եւ գանձապետական համակարգի մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ
2000-2002 թթ. - ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ
2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գնումների գործընթացի կարգավորման եւ բյուջետային գործընթացի մեթոդաբանության վարչության պետ
2008-2011 թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ
07.2011թ.-11.2016թ. - «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ
10.2011 - 05.2012 թթ. - Համաշխարհային Բանկի Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու
10.2011 - 09.2012 թթ. - Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Պետական գնումների խորհրդատու
12.2011 - Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Պետական գնումների խորհրդատու
12.2012 - 10.2013թթ. - Համաշխարհային բանկի Հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար
04.2013 - 10.2013 թթ. - Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության Պետական ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար
09.2013-08.2014 թթ. - Համաշխարհային բանկ, Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու
10.2013-05.2014 թթ. - Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Պետական գնումների խորհրդատու
08.2014-03.2016 թթ. - ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
09.2005-ից - ՀՀ պետական կառավարման ակադեմիա դասախոս` «Պետական գնումներ թեմայով» մագիստրոսական ծրագիր
03.2016-ից - ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական
11.2016-05.2018 - ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Դիտում՝ 7292
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW