Հայաստանում Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի գրասենյակ կբացվի

24.05.2018 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #Ժոնաթան Լաքոտ #AFD
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։

Դեսպանը հատկանշել է նոր իրողությունների պայմաններում Հայաստանի նկատմամբ ֆրանսիացի գործարարների հետաքրքրությունը, անդրադարձել տնտեսական գործունեության եւ նոր ներդրումների խթանման համար լավ ազդակների առկայությանը:

Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ այս գործում կարեւոր դերակատարություն կարող է ունենալ առաջիկայում Հայաստանում Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) գրասենյակի բացումը։

Արծվիկ Մինասյանը ողջունել է նման նախաձեռնությունը՝ համարելով, որ այն իսկապես նոր զարկ կտա տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, Իրանի հետ Հայաստանը որպես կապող կամուրջ դիտարկելու հնարավորությանն ու այլ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա հանդիպման, ինչպես նաեւ ձեռնարկություններ եւ տարբեր ընկերություններ այցելությունների մասին։
Դիտում՝ 2672

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW