Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել է 100 ռուբլի անվանական արժեքով պոլիմերային թղթադրամ՝ նվիրված 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:Ինչպես հաղորդում է RBC-ն, թղթադրամը շրջանառության մեջ է դրվել մայիսի 22-ին: Սա ոչ միայն պոլիմերային առաջին թղթադրամն է, այլեւ Ռուսաստանի ԿԲ-ի կողմից թողարկված՝ ֆուտբոլին նվիրված առաջին թղթադրամը:Թղթադրամի դիմերեսին պատկերված գեղարվեստական կոմպոզիցիան խորհրդանշում է սերունդների հաջորդականությունը՝ գնդակով տղան երազում է կրկնել մեծ ֆուտբոլիստների, այդ թվում՝ հայտնի դարպասապահ Լեւ Յաշինի սխրանքները:Թղթադրամի դարձերեսին պատկերված է Երկիր մոլորակը խորհրդանշող ֆուտբոլի թռչող գնդակ, որի վրա պատկերված է նաեւ Ռուսաստանի քարտեզը: Ներքեւում ներկայացված են այն քաղաքների անվանումները, որոնցում անցկացվելու են առաջնության խաղերը:Թղթադրամի տպաքանակը 20 մլն է: Մայիս-հունիսին թղթադրամները կառաքվեն Ռուսաստանի բոլոր շրջաններ, որպեսզի վարկային կազմակերպությունները կարողանան դրանք առաջարկել բնակիչներին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքում: Tweet Դիտում՝ 6415