Երեւանը պատրաստակամ է շարունակել ԱՄՀ-ի հետ համատեղ ծրագրերը

22.05.2018 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #ԱՄՀ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են երկկողմ մի շարք ծրագրերի, որոնք, մասնավորապես, վերաբերում են պետական ներդրումների կառավարման գնահատմանը, հարկային քաղաքականության բարելավմանը, մոդելի վրա հիմնված շրջանակի զարգացման միջոցով հարկաբյուջետային քաղաքականության գնահատմանը եւ այլն:

Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պարտաստակամ է իրենց տրամաբանական ավարտին հասցնել բոլոր համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Նախարարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը եւ կարեւորել դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները:
Դիտում՝ 1946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW