Շվեյցարական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով

22.05.2018 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Լուկաս Գասսեր
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերն այսօր ասել է, որ շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում եւ այժմ ուսումնասիրում են Հայաստանի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները:

Այս մասին դեսպանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Լուկաս Գասսերն ասել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու եւ դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով:


Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության եւ Հայաստան-Շվեյցարիա առեւտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:


Նիկոլ Փաշինյանն էլ անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու եւ առկա ներուժն իրացնելու նպատակով:
Դիտում՝ 1848

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW