Ապրիլի 12-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացել է «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորագրով գործարար համաժողովը, որին մասնակցել է շուրջ 70 գործարար տարբեր երկրներից: 16.03.2018 | 11:00 Հայկ Հովհաննիսյան. Չպետք է վախենալ հավակնոտ ազգային տեսլականներից Համաժողովը կազմակերպվել էր Ժնեւ կանտոնի Առեւտրաարդյունաբերական պալատի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ: Ժնեւ կանտոնի Առեւտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան նշել է, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով եւ հավելել, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը: Հայաստանյան գործարար պատվիրակությունն ընդգրկել է 30 ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների:Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Ժնեւ Կանտոնի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայնման առումով: Միջոցառման ավարտին անցկացվել է հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես: Մինչեւ համաժողովը կազմակերպվել է նաեւ հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաեւ անցկացվել են առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ՝ B2B ձեւաչափով: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով: Կազմակերպվել է նաեւ այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ քննարկվել են հայաստանյան տարբեր ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Tweet Դիտում՝ 2825