ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» նախագիծը, որն ուղղված է գործազրկության նվազեցմանը:ԿԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախագծի շրջանակում այսօր կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է շուրջ 300 երիտասարդ:Ծրագրի շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն ինքնազարգացման եւ ինքնագնահատման հմտություններ, պրոֆեսիոնալ մենթորներից կսովորեն ժամանակի եւ նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային եւ վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն: Երեւանից բացի, դասընթացներ կանցկացվեն Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում: «Կրթության եւ գիտության նախարարությունը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ չի կարող լինել որակյալ կրթություն՝ առանց բիզնեսի հետ համագործակցության»,- նշել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը:«Երիտասարդների զարգացում» նախագիծը «Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի» գլոբալ ծրագրերից է, որն իրականացվում է 28 երկրում։ Մինչեւ 2020թ. նախատեսվում է մասնակիցների թիվը հասցնել 500 000-ի»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:«Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին տարվա ընթացքում նախատեսվում է աջակցել ավելի քան 2 000 երիտասարդի: Tweet Դիտում՝ 5327