Մինչեւ աշուն Ամասիայում կբացվի բրդի վերամշակման գործարան

21.05.2018 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամասիա #Արթուր Խաչատրյան #գյուղատնտեսության նախարարություն
Շիրակի մարզի Ամասիա համայնքում կայացել է «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությունը։

Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն  ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր,  կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները եւ կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով:

«Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք մինչեւ 2,2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, եւ եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- նշել է նախարարը։

Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը եւ հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաեւ Հայաստանի մյուս մարզերում։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ իրենք կարեւորում են Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը եւ 2009-ից ի վեր շարունակական երկխոսության մեջ են ԵՄ-ի հետ:


«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց մտադրված ենք շեշտը դնել Շիրակի մարզի վրա՝ ցանկանալով այն զարգացնել։ Մենք ընտրեցինք հատկապես Ամասիան, որն ունի հիանալի լանդշաֆտ, գեղեցիկ բնություն, բայց ցավոք հեռու է գլխավոր առեւտրային ճանապարհներից, ինչպես նաեւ շուկայից»,- նկատել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Բրդի վերամշակման գործարանում շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, այն նախատեսվում է բացել մինչեւ աշնան սկիզբ, նախնական կստեղծվի 23 աշխատատեղ, հետագայում աշխատողների քանակը կավելանա:

Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առեւտրաարդյունաբերական պալատի եւ ՎԻՆՆԵԹ Հայաստանի հետ համատեղ։
Դիտում՝ 1730
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW