Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել

19.05.2018 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
Ոստիկանությունն այսօր տեղեկացրել է, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:

«Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձեւավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները:

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել:


ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:

Ոստիկանությունը երթեւեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթեւեկության կանոնները. դա օրենքի պահանջն է եւ բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում», - ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
Դիտում՝ 6357

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW