Փաշինյանն առաջարկում է ժամանակավորապես չտուգանել վարորդներին

17.05.2018 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան # կառավարության նիստ #տուգանք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, եւ մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել մեխանիզմների մշակումը՝ պարտքը ներելու համար:

«Պետք է քննարկենք արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել կամ կասեցնել»,-  հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:  
Դիտում՝ 3967

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW