Ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի

17.05.2018 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#կառավարություն #ծառայողական ավտոմեքենա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ պետք է գույքագրել ծառայողական ավտոմեքենաները եւ նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային միջոցների վատնում է:

«Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա՝ հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից: Առաջարկում եմ մյուս նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած սպասարկող ծառայողական մեքենաների ամբողջ պարկը»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Դիտում՝ 4281

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW