ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԿԲ նախագահի նկատմամբ

16.05.2018 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #պատժամիջոց
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիոլա Սեյֆի եւ միջազգային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալի Թարզալիի նկատմամբ, հաղորդում է գերատեսչության կայքը:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Իրանի ԿԲ նախագահը, «Իսլամական հեղափոխության պահապան կորպուս»-ի հանձնարարությամբ, աջակցել է միլիոնավոր դոլարների փոխանցմանը՝ «Հիզբալլահ»-ին աջակցելու նպատակով, իսկ վերջինիս ԱՄՆ-ում համարում են ահաբեկչական կազմակերպություն:

«Միացյալ Նահանգները թույլ չի տա շարունակաբար նենգորեն չարաշահել միջազգային ֆինանսական համակարգը»,- ասված է Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:
Դիտում՝ 5188

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW