Մանե Թանդիլյան. Արագ ժամկետներում գտնելու ենք խնդիրների լուծումները

16.05.2018 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մանե Թանդիլյան
Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին նախօրեին ներկայացրել է նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը, որը ոչ այնքան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լուծման, որքան տնտեսական ընդհանուր զարգացման եւ կառավարման արդյունավետության խնդիրն է:

«Ես առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մանկատների գործունեությանը եւ այնտեղից դուրս եկած անձանց իրավունքների հետագա պաշտպանությանը: Կարեւորագույն շեշտադրումներից մեկն եմ համարում պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունը, որը նրանց կյանքի հետագա կազմակերպման կարեւորագույն նախապայմանն է լինելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Մանե Թանդիլյանն իր հերթին նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դիրքից: Եվ յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքից է կախված լինելու նրանց խնդիրների արագ լուծումը:

«Իմ նոր գործընկերների հետ երկօրյա շփումներից ու աշխատանքային քննարկումներից կարող եմ փաստել, որ մենք արդեն ֆիքսել ենք առաջնահերթությունները եւ համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ ժամկետներում գտնելու ենք վերհանված խնդիրների լուծումները»,- ասել է Մանե Թանդիլյանը:

Նախկին նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու նորանշանակ նախարարին յուրաքանչյուր հարցում:
Դիտում՝ 1623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW