ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հայ եւ ռուս գործարարներին կոչ է արել գալ Հայաստան, ներդրումներ անել եւ ստեղծել աշխատատեղեր: 12.05.2018 | 16:02 Փաշինյանը Սոչի է մեկնում «լսելու, ծանոթանալու եւ ինչ-որ բան առաջարկելու» «Հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, եւ որեւէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբեւէ, եւ ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում»,- մայիսի 13-ի երեկոյան Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:Վարչապետն ընդգծել է նաեւ հայրենադարձության կարեւորությունը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաեւ ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է եւ նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1395