IDeA-ն 17 մլրդ դրամ կներդնի Դիլիջանում

11.05.2018 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDeA
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված կառավարության առաջին նիստում հաստատվել է IDeA հիմնադրամի կողմից Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման եւ հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պարտականությունները կատարող Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագիրը բաղկացած է չորս բաղադրիչից:

«Առաջինը առողջարանային հակատարիքային վերականգնողական բժշկական ծառայություններ իրականացնող բարձրակարգ ինտեգրված կենտրոնի ստեղծումն է՝ «Չաում Դիլիջան» բրենդի ներքո: Այս կենտրոնն իր տեսակի մեջ եզակի կլինի ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Դրա տարածքը 3-5 հա է գնահատվում: Երկրորդ ծրագիրը քաղաքային լճի հարակից տարածքի բարեկարգումն է: Երրորդը քաղաքային զբոսայգու բարեկարգումն է, չորրորդը՝ քաղաքային մարզադաշտի բարեկարգումը»,- ասել է նա:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է ներդնել առնվազն 15,682 մլրդ դրամ, իսկ ընդհանուր ծրագրի արժեքը կկազմի առնվազն 17 մլրդ դրամ:

Իրականացման տեւողությունը նախատեսվում է 60 ամիս:
Դիտում՝ 5394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW