ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է թոշակառուներին տրամադրվող վարկային գիծը

08.05.2018 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #թոշակառու

ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված «Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտից:

Բանկում նշել են, որ վարկային գծի համար, որից կարող են օգտվել բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք եւ մարման պարզեցված մեխանիզմ:

Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է դրամով՝ գործող թոշակային քարտին:

Վարկային գծի պայմանները հետեւյալն են՝

-    վարկային գիծը տրամադրվում է մինչեւ 78 տարեկան թոշակառուներին,
-    վարկային գծի առավելագույն գումարը՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուի կենսաթոշակի եռապատիկը,
-    վարկային գծի առավելագույն ժամկետը՝ 18 ամիս,
-    ամսական միջնորդավճար՝ 1,5% վարկային գծի գումարից;
-    քարտի սպասարկում եւ կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից՝ անվճար:

Վարկային գիծը ստանալուց հետո վերջինիս մարումներն իրականացնելու համար չկա անհրաժեշտություն այցելելու բանկի մասնաճյուղեր, քանի որ մարումները (թոշակի գումարից 7%-ի չափով) կիրականացվեն ավտոմատ եղանակով` գանձվելով թոշակառուի քարտին մուտքագրվող ամենամսյա թոշակի գումարից:

«Վարկավորման հատուկ պայմանների եւ մարման պարզեցված սխեմայի շնորհիվ «Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտն ունեցավ բավականին մեծ պահանջարկ»,- ասված է հաղորդագրությունում:

* Վարկի փաստացի տոկոսադրույք՝ 19,5%:

Դիտում՝ 3941
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW