էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը տեղեկացնում է, որ Երեւանի Կոմիտաս պողոտա 3 հասցեում գտնվող մասնաճյուղը, իրադարձություններից ելնելով, կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 7-ից: Բանկի մնացած մասնաճյուղերը գործում են՝ ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի: 03.05.2018 | 15:44 Մեկ զոհ, երկու վիրավոր. հարձակում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա Մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Կոմիտաս մասնաճյուղի վրա: Ոստիկանության եւ անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել էր: Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման էր ենթարկվել: Բանկում ընդգծել են, որ նա բանկի հաճախորդ չի հանդիսանում: 03.05.2018 | 16:16 Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա հարձակված անձը ոստիկանության գնդապետ է «Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի եւ ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին: Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների եւ հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար եւ շնորհակալություն է հայտնում նաեւ հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար: 03.05.2018 | 17:44 Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը մահացել է Իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը եւ իրականացնում են քննչական գործողություններ: Բանկի աշխատակիցներ եւ հաճախորդներ չեն տուժել: Բանկին եւ հաճախորդներին որեւէ ֆինանսական եւ նյութական վնաս չի հասցվել: Գողացված գումարը վերադարձվել է բանկ»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում հիշեցրել են, որ հաճախորդներն իրենց մտահոգող հարցերի դեպքում կարող են զանգահարել բանկի հեռախոսային կենտրոն՝ 060 655 000 շուրջօրյա հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 3200