Ֆիննախ. Թոշակի եւ աշխատավարձի ուշացման շուրջ մտահոգությունն անհիմն է

02.05.2018 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարել է, որ ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ բնակչության շրջանում թոշակների եւ աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացումների վերաբերյալ անհանգստություններն անհիմն են:

«Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ: 
Դիտում՝ 1904

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW