Հայէկոնոմբանկը վարկերի մարումների հետ կապված հայտարարություն է տարածել

02.05.2018 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #վարկ
Հայէկոնոմբանկը վարկերի մարումների ժամկետների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

«Հաշվի առնելով բանկի մասնաճյուղեր այցելելու հնարավոր դժվարությունները՝ հայտնում ենք, որ 2018թ. մայիսի 1-ից մինչեւ մայիսի 14-ը ներառյալ վարկային պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարումները կարող եք իրականացնել մինչեւ սույն թվականի մայիսի 14-ը ներառյալ, որի դեպքում դրանց նկատմամբ չեն հաշվարկվի տույժեր, եւ վարկը չի համարվի ժամկետանց:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ապառիկ վարկերի մարումները կարող եք կատարել Easy Pay, IDram համակարգերով՝ օգտագործելով Ձեր վարկային պայմանագրի կոդը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3363

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW