Այսօրվանից ՀՀ Մաքսային ծառայությունը, մաքսային ընթացակարգերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով եւ ընդառաջ գնալով բիզնեսի առաջարկին, անցնում է 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմի: ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ կոմիտեի նախագահի հրամանով, դրա դիմաց բիզնեսից օրենքով սահմանված լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու: 02.05.2018 | 14:58 ՊԵԿ-ը հորդորում է չխոչընդոտել բեռնատարների մուտքը Հայաստան «Սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն, էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված»,- ասված է հաղորդագրությունում: Անդրադառնալով մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստում մաքսային ծառայության վերաբերյալ հնչեցրած կարծիքներին՝ ՊԵԿ-ում նշել են, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մաքսային համակարգում նշանակալի բարեփոխումներ են իրականացվել: ՊԵԿ-ն ավելի ուշ հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ՝ հորդորելով քաղաքական ուժերին չքաղաքականացնել կառույցի գործունեությունը: «ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է եւ կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները: Դրանց իրականացման որակից է կախված երկրի սոցիալական, տնտեսական անվտանգությունը: Եթե հարկային եւ մաքսային մարմինները թերանան իրենց գործառույթներն իրականացնելիս, հաշվի առնելով քաղաքական գործընթացները, մեր երկիրը խնդիր կունենա այս ոլորտներում»,- ասված է հայտարարությունում: Tweet Դիտում՝ 1125