Ինեկոբանկը վարկերի վճարումների հետ կապված հայտարարություն է տարածել

02.05.2018 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ
Ինեկոբանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
 
«Հաշվի առնելով բանկի մասնաճյուղեր այցելելու հնարավոր դժվարությունները, տեղեկացնում ենք, որ 2018թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով նախատեսված վճարումները կարող եք իրականացնել մինչեւ սույն թվականի մայիսի 10-ը ներառյալ, որի դեպքում դրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի եւ չի համարվի պայմանագրային պարտավորությունների խախտում։
 
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վարկի մարումները կարող եք կատարել Telcell, Easy Pay, MobiDram, IDram համակարգերով 0% միջնորդավճարով՝ օգտագործելով Ձեր վարկային պայմանագրի կոդը»:
Դիտում՝ 20947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW