ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), եւ կանխիկի խնդիր համակարգում առկա չէ:«ՀՀ Կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության եւ «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը եւ ֆինանսական կայունությունը: 09.04.2018 | 16:43 Ֆինանսական կայունությունը եւս դառնում է ԿԲ հիմնական նպատակ Այսօր որոշ լրատվական միջոցներում եւ սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի եւ ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին եւ հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում»,- ասված է հայտարարությունում: ԿԲ-ն հորդորել է բոլորին ցուցաբերել զսպվածություն եւ ապատեղեկատվություն չտարածել:«Բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները եւ նրանց ֆինանսական միջոցները:ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը եւ ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար: Կրկին հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն եւ ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ»,- ասված է հայտարարությունում: Tweet Դիտում՝ 5083