Արարատբանկը Հոլանդական զարգացման բանկից $20 մլն է ներգրավել
27.04.2018 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բանկում նշել են, որ համագործակցության հերթական ծրագրի շրջանակում, ՓՄՁ ոլորտին վարկերը տրամադրվելու են առավելագույնը $1 մլն-ի սահմաններում:
Ստորագրված նոր վարկային պայմանագրով մինչեւ 35 տարեկան երիտասարդները ֆինանսավորվում կստանան ինչպես ստարտափ բիզնեսի իրագործման, այնպես էլ` կրթական եւ հիփոթեքային ծրագրերի շրջանակում: Վարկավորումը կիրականացվի 7 տարի մարման ժամկետով:
Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առթիվ:
«Շատ ուրախ եմ հերթական պայմանագիրը ստորագրել Հոլանդական զարգացման բանկի հետ: Վստահ եմ, որ այս միջոցները շահավետ կլինեն Հայաստանի տնտեսության համար, հատկապես, որ այն ունի նոր բաղադրիչ՝ երիտասարդների ֆինանսավորումը»,- ասել է Աշոտ Օսիպյանը:
«Արարատբանկի հետ հաջող համագործակցությունը նպաստել է Հայաստանի տնտեսության շարունակական զարգացմանը: Ֆինանսավորման այս նոր ծրագիրը, կնպաստի, հատկապես, կանանց ու երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը եւ երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը»,- նշել է Հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Լինդա Բրոքոյզենը:
Արարատբանկում հիշեցրել են, որ բանկի վարկային ներդրումները 2018թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 117 մլրդ 541 մլն դրամ: Վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ՓՄՁ ոլորտի վարկավորումը կազմել է ավելի քան 45%: Ընդհանուր ակտիվները նույն օրվա դրությամբ բանկի հաշվեկշռում կազմել են 211 179 մլն դրամ, իսկ պարտավորությունները՝ 175 164 մլն դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 36 015 մլն դրամ, իսկ շահույթը՝ 903 մլն դրամ:
FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում եւ զարգացող շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ներդրումներ իրականացնելով հավակնոտ ծրագրերում եւ ձեռնարկություններում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: