Երեւանում փողոցների փակումն առժամանակ դադարեցվում է

26.04.2018 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #փողոցների փակում
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ  իր ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ է արել «առժամանակ դադարեցնել Երեւանում փողոցների փակումը»։

Նա ընդգծել է նաեւ, որ «առանց պետհամարանիշի մեքենա չպետք է շրջի քաղաքում»։

«Երեկ երեկոյան մտահոգիչ տեղեկություններ եմ ստացել, որ քաղաքում մեքենաներ կան, որոնք առանց համարների անկանոն վարում են։ Կան մարդիկ, որ փորձում են այս իրավիճակից օգտվել, մեզ վարկաբեկելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 3140

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW